Թագավորի բոլոր ծառաները, որ թագավորի դռանն էին, խոնարհվում ու երկրպագում էին Համանին, որովհետև թագավորն այդպես էր պատվիրել նրա մասին. բայց Մուրթքեն նրա առաջ չխոնարհվեց ու չերկրպագեց նրան։
Եվ երբ նրանք ամեն օր ասում էին նրան, ու սա չէր լսում նրանց, այն ժամանակ Համանին ասացին, որ տեսնեն, թե Մուրթքեի խոսքերը կհաստատվե՞ն. որովհետև նա նրանց ասել էր, թե հրեա է։