Երբ Եգիպտոսի ամբողջ երկիրը քաղցեց, ժողովուրդը հացի համար աղաղակեց փարավոնին։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացե՛ք Հովսեփի մոտ. ինչ որ ասի ձեզ, կատարե՛ք»։
որոնք նրա մերձավորներն էին՝ Կարսենան, Սեթարը, Ադմաթան, Թարսիսը, Մերեսը, Մարսենան և Մեմուքանը՝ պարսիկների և մարերի յոթ իշխանները, որոնք թագավորին տեսնում էին ամեն օր և թագավորության գլխավոր խորհրդականներն էին.
Համանը նրանց պատմեց իր մեծ հարստության և բազմաթիվ որդիների և այն ամենի մասին, որ թագավորը նրան մեծարել է և որ նրան բարձրացրել է թագավորի ծառաներից և իշխաններից։
Եսթերը դարձյալ խոսեց թագավորի առաջ, նրա ոտքերն ընկավ, լացեց և աղաչեց նրան, որ խափանի ագագացի Համանի չարությունը և այն հնարքը, որ հնարել էր հրեաների դեմ։
Բայց Սամուելն ասաց. «Ինչպես քո սուրը անզավակ թողեց կանանց, այնպես էլ քո մայրը կանանց մեջ անզավակ մնա»։ Եվ Սամուելը Գաղգաղայում, Տիրոջ առաջ կտոր-կտոր արեց Ագագին։