Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 2:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Աղջիկը հաճելի եղավ նրա աչքին և շնորհ գտավ նրա առաջ։ Եվ նա շուտով նրան տվեց մաքրության համար պետք եղած օծանելիքները, նրա ռոճիկն ու այն յոթ աղախիններին, որ նշանակվել էին նրան տրվելու թագավորական պալատից։ Նրան և նրա աղախիններին փոխադրեց կանանց պալատի լավագույն տեղը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 2:9
12 Խաչաձեւ Հղումներ  

Բայց Տերը Հովսեփի հետ էր. ողորմություն ցույց տվեց նրան և բանտապետի առաջ շնորհ գտնել տվեց նրան։


Հովսեփը շնորհ գտավ նրա առաջ և ծառայում էր նրան։ Եվ նա իր տան վրա վերակացու կարգեց նրան և իր ամբողջ ունեցվածքը նրա ձեռքը հանձնեց։


Եվ ների՛ր քո դեմ մեղանչած քո ժողովրդին և քո դեմ արած նրանց հանցանքները և արա՛ այնպես, որ նրանց գերեվարողները գթան նրանց և ողորմած լինեն նրանց նկատմամբ։


այս Եզրասը դուրս եկավ Բաբելոնից, և նա հմուտ դպիր էր Մովսեսի օրենքի, որ Իսրայելի Տեր Աստվածն էր տվել, և իր Տեր Աստծու ձեռքը նրա վրա լինելու համար թագավորը տվել էր նրան նրա բոլոր խնդրածները։


Մի նամակ էլ թագավորական պարտեզի վերակացու Ասափին, որ ինձ փայտ տա Աստծու տան աշտարակի դռները և քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար և այն տան համար, ուր որ ես պիտի գնամ». և թագավորը տվեց ինձ, որովհետև Աստծու բարի ձեռքն ինձ վրա էր։


Երբ գալիս էր յուրաքանչյուր աղջկա՝ Ասուերոս թագավորի մոտ գնալու հերթը՝ ըստ կանանց սովորության տասներկու ամիսը լրանալուց հետո (որովհետև այսպես էին լրանում մաքրությունները. վեց ամիս զմուռսի յուղով, վեց ամիս էլ անուշահոտ խունկերով և կանանց մաքրության համար պետք եղած օծանելիքներով),


և թող թագավորն իր թագավորության բոլոր գավառներում վերակացուներ դնի, որ բոլոր գեղեցկադեմ կույս աղջիկներին բերեն Շուշան մայրաքաղաքը՝ կանանց պալատը, թագավորի կանանց պահապան ներքինի Հեգեիի ձեռքի տակ ժողովեն և նրանց մաքրության համար պետք եղած օծանելիքներ տան։


Երբ թագավորը տեսավ գավթում կանգնած Եսթեր թագուհուն, նա շնորհ գտավ նրա աչքի առաջ, և թագավորն իր ձեռքի ոսկե գավազանը դեպի Եսթերը մեկնեց։ Եսթերը մոտեցավ և դիպավ գավազանի ծայրին։


Եվ բոլոր նրանց առջև, որ գերի էին տարել իրենց, ողորմություն գտնել տվեց իրենց համար։


Երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։


Եվ Աստված ներքինապետի առաջ Դանիելին շնորհք ու ողորմություն տվեց։


և նրան իր բոլոր նեղություններից ազատեց, Եգիպտոսի փարավոնի առաջ նրան շնորհ ու իմաստություն տվեց և նրան Եգիպտոսի ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ