Եվ Հուդայի Հովաքին թագավորն իր մոր և իր ծառաների, իշխանների ու ներքինիների հետ դուրս եկավ ու գնաց Բաբելոնի թագավորի մոտ, և Բաբելոնի թագավորը նրան բռնեց իր թագավորության ութերորդ տարում։
Որովհետև հրեա Մուրթքեն Ասուերոս թագավորի երկրորդն էր և հրեաների մեջ մեծ և իր եղբայրներից շատերին սիրելի էր, իր ազգի համար բարիք էր որոնում և խոսում էր իր ամբողջ սերնդի խաղաղության համար։
և թող թագավորն իր թագավորության բոլոր գավառներում վերակացուներ դնի, որ բոլոր գեղեցկադեմ կույս աղջիկներին բերեն Շուշան մայրաքաղաքը՝ կանանց պալատը, թագավորի կանանց պահապան ներքինի Հեգեիի ձեռքի տակ ժողովեն և նրանց մաքրության համար պետք եղած օծանելիքներ տան։
Երրորդ օրը Եսթերը հագնվեց թագուհու ձևով և կանգնեց թագավորի տան ներքին գավթում՝ թագավորի պալատի դիմաց։ Թագավորը նստել էր իր արքայական աթոռի վրա՝ թագավորի պալատում, պալատի դռան դիմաց։