Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 2:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ երբ որ Մուրթքեի հորեղբայր Աբիքելի աղջիկ Եսթերի հերթը եկավ, որին Մուրթքեն իրեն աղջիկ էր վերցրել, որ գնար թագավորի մոտ, ոչինչ չպահանջեց, բացի նրանից, որ ասաց թագավորի կանանց պահապանը՝ ներքինի Հեգեին։ Եսթերը շնորհ գտավ իրեն բոլոր տեսնողների առաջ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 2:15
10 Խաչաձեւ Հղումներ  

Մեկ հատիկ է իմ աղավնին, իմ կատարյալը. նա իմ մոր միակն է, իրեն ծնողի ընտրյալը։ Աղջիկները տեսան նրան և երանի տվեցին նրան, թագուհիներն ու հարճերն էլ գովաբանեցին նրան։


և թող թագավորն իր թագավորության բոլոր գավառներում վերակացուներ դնի, որ բոլոր գեղեցկադեմ կույս աղջիկներին բերեն Շուշան մայրաքաղաքը՝ կանանց պալատը, թագավորի կանանց պահապան ներքինի Հեգեիի ձեռքի տակ ժողովեն և նրանց մաքրության համար պետք եղած օծանելիքներ տան։


և նրան իր բոլոր նեղություններից ազատեց, Եգիպտոսի փարավոնի առաջ նրան շնորհ ու իմաստություն տվեց և նրան Եգիպտոսի ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։


Եվ Աբիքելի դուստր Եսթեր թագուհին և հրեա Մուրթքեն ունեցած իշխանության ողջ զորությամբ գրեցին այս երկրորդ թուղթը՝ Փուրիմը հաստատելու մասին։


Ես պարիսպ եմ, և իմ ստինքներն աշտարակների նման են. ուրեմն նրա աչքերում խաղաղություն գտածի պես կլինեմ։


Երեկոյան գնում էր և առավոտյան հետ էր դառնում կանանց մյուս տունը՝ թագավորի ներքինի և հարճերի պահապան Սաասգազի ձեռքի տակ։ Նա կրկին թագավորի մոտ չէր գնա, մինչև որ թագավորը նրան չհավաներ և նրան անունով չկանչեր։


Եվ Եսթերը տարվեց Ասուերոս թագավորի մոտ՝ նրա արքայական տունը, տասներորդ ամսում, այսինքն՝ թեբեթ ամսում՝ նրա թագավորության յոթերորդ տարում։


Այն ժամանակ Ասուերոս թագավորը Եսթեր թագուհուն տվեց հրեաների թշնամի Համանի տունը, և Մուրթքեն եկավ թագավորի առաջ, քանի որ Եսթերը նրան ասել էր, թե նա իր ինչն էր։


Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ