Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 2:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Երեկոյան գնում էր և առավոտյան հետ էր դառնում կանանց մյուս տունը՝ թագավորի ներքինի և հարճերի պահապան Սաասգազի ձեռքի տակ։ Նա կրկին թագավորի մոտ չէր գնա, մինչև որ թագավորը նրան չհավաներ և նրան անունով չկանչեր։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 2:14
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այն պատանին չհապաղեց այդ բանն անել, որովհետև սիրում էր Հակոբի աղջկան։ Իսկ նա իր հոր տանը ամենից հարգարժանն էր։


այդ ժամանակ աղջիկը գնում էր թագավորի մոտ. ամեն ինչ, որ նա պահանջեր, տրվում էր նրան, որ նրա հետ կանանց պալատից տարվեր թագավորի պալատը։


Եվ երբ որ Մուրթքեի հորեղբայր Աբիքելի աղջիկ Եսթերի հերթը եկավ, որին Մուրթքեն իրեն աղջիկ էր վերցրել, որ գնար թագավորի մոտ, ոչինչ չպահանջեց, բացի նրանից, որ ասաց թագավորի կանանց պահապանը՝ ներքինի Հեգեին։ Եսթերը շնորհ գտավ իրեն բոլոր տեսնողների առաջ։


«Թագավորի բոլոր ծառաները և թագավորի գավառների ժողովուրդը գիտեն, որ ամեն տղամարդու կամ կնոջ, ով չկանչված մտնի թագավորի մոտ՝ ներքին գավիթը, մեկ օրենք կա, կսպանեն, բացի նրանից, որին թագավորը կմեկնի իր ոսկե գավազանը. նա կապրի։ Բայց ահա երեսուն օր է, ես չեմ կանչվել, որ թագավորի մոտ գնամ»։


Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։


Իմ ծառա Հակոբի համար և իմ ընտրյալ Իսրայելի համար ես կանչեցի քեզ քո անունով, քեզ մականուն դրեցի, թեև դու ինձ չէիր ճանաչում։


Եթե նրան չհավանես, նրան ազատ կարձակես, բայց նրան փողով բնավ չվաճառես, ոչ էլ կստրկացնես, քանի որ դու լլկել ես նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ