Եսթերը չէր հայտնել իր ծագումն ու իր ազգը, ինչպես որ Մուրթքեն էր նրան պատվիրել։ Եսթերը Մուրթքեի հրամանն անում էր այնպես, ինչպես որ նրա մոտ խնամքի ժամանակ։
Նա խնամում էր իր հորեղբոր աղջիկ Ադասսային, այսինքն՝ Եսթերին, որովհետև նա հայր ու մայր չուներ։ Այդ աղջիկը գեղեցիկ էր արտաքինով և գեղեցիկ՝ դեմքով։ Եվ երբ որ նրա հայրն ու մայրը մեռան, Մուրթքեն նրան աղջիկ դարձրեց իր համար։
Համանն ասաց Ասուերոս թագավորին. «Մի ազգ կա ցրված և տարածված ազգերի մեջ քո թագավորության բոլոր գավառներում, և նրանց օրենքը բոլոր ժողովուրդներից տարբեր է. թագավորի օրենքն էլ չեն կատարում, և նրանց թույլ տալը թագավորին նպաստավոր չէ։
Որովհետև ես և իմ ազգը ծախվել ենք ոչնչացվելու, սպանվելու և կորչելու։ Եթե իբրև ստրուկներ և ստրկուհիներ ծախվեինք, ես կլռեի. որովհետև մեր տառապանքը չի կարելի համեմատել թագավորի կորստի հետ»։