17 Որովհետև թագուհու արարքը տարածվելու է բոլոր կանանց մեջ, և նրանք անարգելու են իրենց ամուսիններին՝ ասելով, թե Ասուերոս թագավորը հրամայեց Վաշթի թագուհուն իր առջև բերել, բայց նա չգնաց։
Մինչ Տիրոջ տապանակը մտնում էր Դավթի քաղաքը, Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, պատուհանից նայելով, տեսավ, որ Դավիթ թագավորը ցատկոտելով պարում է Տիրոջ առաջ, և իր սրտում անարգեց նրան։
Մեմուքանն ասաց թագավորի և իշխանների առջև. «Վաշթի թագուհին ոչ թե միայն թագավորի դեմ է հանցանք գործել, այլև բոլոր իշխանների և բոլոր այն ազգերի դեմ, որ Ասուերոս թագավորի բոլոր գավառներում են։
Եվ այսօր, երբ պարսիկների և մարերի տիկինները լսեն թագուհու արարքի մասին, նույնը պիտի ասեն թագավորի բոլոր իշխաններին, և մեծ անարգանք ու ցասում պիտի լինի։