որոնք նրա մերձավորներն էին՝ Կարսենան, Սեթարը, Ադմաթան, Թարսիսը, Մերեսը, Մարսենան և Մեմուքանը՝ պարսիկների և մարերի յոթ իշխանները, որոնք թագավորին տեսնում էին ամեն օր և թագավորության գլխավոր խորհրդականներն էին.
Մեմուքանն ասաց թագավորի և իշխանների առջև. «Վաշթի թագուհին ոչ թե միայն թագավորի դեմ է հանցանք գործել, այլև բոլոր իշխանների և բոլոր այն ազգերի դեմ, որ Ասուերոս թագավորի բոլոր գավառներում են։
Համանը ներս մտավ, և թագավորը նրան ասաց. «Ի՞նչ պետք է անել այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։ Համանը մտքում ասում էր. «Թագավորն ինձանից բացի ո՞ւմ պիտի բարեհաճեր պատիվ անել»։