ԵՍԱՅԻ 66:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ12 Այսպես է ասում Տերը. «Ահա ես նրա վրա եմ բերում բարօրությունն ինչպես գետ, և ազգերի փառքը՝ ինչպես հորդահոս հեղեղատ. և դուք պիտի ծծեք ու սնվեք։ Ձեզ իրենց գիրկը պիտի առնեն և գգվեն իրենց ծնկների վրա։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ12 Այսպես է ասում Տերը. «Ահա ես դեպի նրանց պիտի դարձնեմ խաղաղությունը՝ իբրև գետ և հեթանոսների փառքը՝ իբրև հորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին և իրենց ծնկներին դրած՝ պիտի գգվեն նրանց։ Տես գլուխը |
Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի հարստությունը և Եթովպիայի վաճառականությունն ու սաբայեցիների հարկերը քեզ են անցնելու և քոնն են լինելու։ Նրանք քայլելու են քո հետևից, գալու են շղթայակապ, խոնարհվելու են քո առաջ, աղաչանքով դիմելու են քեզ. “Միայն քեզ հետ է Աստված, և ուրիշը չկա, իրենից բացի այլ Աստված չկա”»։