Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 54:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Ցնծալով աղաղակի՛ր, ո՛վ ամուլ, որ չես ծնել, ցնծալով պոռթկա՛ և աղաղակի՛ր, դու, որ երկունքի ցավ չես քաշել, որովհետև լքված կնոջ որդիներն ավելի շատ են լինելու, քան ամուսնացած կնոջ որդիները»,- ասում է Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չէիր ծնում, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցավով չէիր բռնվում, քանզի բազում են անամուսին կնոջից ծնված որդիները, ավելի շատ, քան ամուսին ունեցող կնոջից ծնված որդիները։ Չէ՞ որ Տերն ասաց.

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 54:1
21 Խաչաձեւ Հղումներ  

Սառան ասաց. «Աստված ծիծաղեցրեց ինձ. ով որ լսի, կծիծաղի»։


Որ ամուլ կնոջը բնակեցնում է տան մեջ, որ նա որդիների ուրախ մայր լինի։ Ալելուիա՜։


Մենք մի քույր ունենք, որ ստինքներ չունի. նրա համար խոսված օրը ի՞նչ անենք մեր քրոջ համար։


Ցնծությամբ աղաղակի՛ր, ո՛վ Սիոնի բնակչություն, որովհետև մեծ է քո մեջ Իսրայելի Սուրբը»։


Եվ նրանք պիտի բարձրացնեն իրենց ձայնը, ցնծությամբ պիտի գոչեն, պիտի փառավորեն Տիրոջը՝ մեծափառության համար ծովի կողմից աղաղակելով.


Երգի՛ր, ո՛վ երկինք, քանզի Տերն է արել այդ։ Ցնծալով աղաղակե՛ք, ո՛վ երկրի խորքեր, բերկրանքով պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, անտառնե՛ր և դրանց մեջ գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Տերը փրկել է Հակոբին, և նա փառավորված է Իսրայելում։


Ցնծա՛, ո՛վ երկինք, ուրախացի՛ր, ո՛վ երկիր, և ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, որովհետև Տերը մխիթարել է իր ժողովրդին և գթացել է նրա թշվառներին»։


Արդարև, քո ավերակներն ու ամայի վայրերը, քո փլատակված երկիրը հիմա նեղ պիտի գա քո բնակիչների համար, և քեզ կուլ տվողները հեռվում կլինեն։


Զրկանքի ժամանակ ծնած որդիները քո ականջներին դեռ պիտի ասեն. «Այս տեղը նեղ է ինձ համար, տե՛ղ տուր ինձ, որ բնակվեմ»։


Այլևս քեզ «Լքյալ» չեն ասի և քո երկիրն այլևս չեն կոչի «Ամայի», այլ քեզ պիտի կոչեն «Իմ հավանածը» և քո երկիրը պիտի կոչեն «Ամուսնացյալ», որովհետև Տերը հավանելու է քեզ, և քո երկիրը կամուսնանա։


Դեռ չերկնած՝ նա ծնեց, դեռ երկունքի ցավերը չեկած՝ նա մի արու զավակ ծնեց։


Ցնծա՛, ո՛վ Սիոնի դուստր, աղաղակի՛ր, ո՛վ Իսրայել, ուրախացի՛ր և հրճվի՛ր ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր։


Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։


Որովհետև գրված է. «Ցնծա՛, ո՛վ ամուլ, որ չէիր ծնում, գոչի՛ր ու աղաղակի՛ր դու, որ երկունքի ցավ չէիր քաշում, որովհետև լքվածի զավակներն ավելի շատ են, քան ամուսին ունեցողինը» (Ես. 54.1)։


Կուշտերը վարձկան դարձան հացի համար, Իսկ սովածները դադարեցին սովելուց, Քանզի ամուլը յոթ զավակ ծնեց, Իսկ շատ զավակ ունեցողը տկարացավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ