Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 44:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Դրա կեսը նա այրում է կրակով և այդ կեսի վրա միս եփում և ուտում, միս խորովում, կշտանում է, նաև տաքանում է և ասում. «Տեսնում եմ կրակը. ահա՜, տաքացա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Նրա կեսն այրեց խարույկի մեջ, որի կրակով հաց թխեց և միս խորովեց, կերավ, կշտացավ ու տաքացավ՝ ասելով. «Երանի՜ ինձ, որ տաքացա և կրակը տեսա»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 44:16
5 Խաչաձեւ Հղումներ  

Երուսաղեմի Աստծու մասին խոսեցին այնպես, ինչպես ուրիշ երկրի ժողովուրդների աստվածների մասին, որոնք մարդու ձեռքի գործ են։


Նա իր ձվերը գետնին է թողնում, հողի վրա դրանք տաքացնում.


Դա մարդու համար վառելիք է լինում. նա վերցնում է դրանից և տաքանում, նաև կրակ է վառում և հաց թխում. նա դրանից աստված էլ է շինում և երկրպագում նրան. նա կուռք է շինում դրանից և պաշտում այն։


Իսկ դրա մնացածով իր համար աստված է շինում իր կուռքը, երկրպագում է նրան, պաշտում այն, աղոթում նրան և ասում. «Ազատի՛ր ինձ, որովհետև դու ես իմ աստվածը»։


Ահա նրանք մղեղի պես կլինեն, կրակը կայրի նրանց, նրանք իրենց անձը չեն ազատի բոցի զորությունից. դա մի կայծ չի լինելու տաքանալու համար, կրակ՝ առաջը նստելու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ