Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 41:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Դու կփնտրես, բայց չես գտնի քո դեմ կռվող այդ մարդկանց. քեզ հետ պատերազմող մարդիկ ոչնչի կվերածվեն և ի չիք կդառնան,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եթե փնտրես, չես գտնելու այն մարդկանց, որոնք քո դեմ թշնամություն էին անում. քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 41:12
7 Խաչաձեւ Հղումներ  

Երեկոյան դեմ ահա արհավիրք. առավոտից առաջ այլևս գոյություն չունեն։ Այս է մեզ կողոպտողների բաժինը, և այս է մեզ հափշտակողների վիճակը։


Նրանցից ոչ մեկն այնտեղ չի լինելու, որ թագավոր հռչակվի, նրա բոլոր իշխանավորները կոչնչանան։


Ինչպես որ քաղցածը երազ է տեսնում, թե ուտում է, ապա արթնանում է՝ փորը դատարկ, և ինչպես ծարավածը երազ է տեսնում, թե խմում է, ապա զարթնում է, թուլացած է, և սիրտը պապակած է, այդպես պիտի լինի բոլոր ազգերի բազմությունը, որոնք պատերազմի են դուրս գալիս Սիոն լեռան դեմ։


Որովհետև այսպես է ասում Տերը. «Այո՛, հզորի գերյալն էլ կազատվի, և բռնակալի ավարն էլ կվերցվի։ Քեզ հետ վիճողների հետ ես ինքս կվիճեմ և քո որդիներին ե՛ս կփրկեմ։


Ահա ես այն ժամանակ պիտի վարվեմ քեզ բոլոր տառապեցնողների հետ և պիտի ազատեմ կաղին և պիտի ժողովեմ աքսորվածին և նրանց գովելի ու անվանի պիտի անեմ նրանց, ում նախատինքը բոլոր երկրներում էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ