Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 37:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 «Այսպե՛ս ասացեք Եզեկիային՝ Հուդայի երկրի թագավորին. “Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին դու ապավինել ես՝ ասելով, թե Երուսաղեմը չպիտի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 «Այսպե՛ս ասացեք Հուդայի երկրի Եզեկիա արքային. “Թող քեզ չմոլորեցնի Աստված, որին դու ապավինել ես՝ ասելով, թե Երուսաղեմը չի մատնվի Ասորեստանի արքայի ձեռքը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 37:10
11 Խաչաձեւ Հղումներ  

Եզեկիան ձեր վստահությունը թող Տիրոջ վրա դնել չտա՝ ձեզ ասելով. "Տերը մեզ անպատճառ կազատի, և այս քաղաքը չի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը"”։


Ապավինեց Աստծուն. այժմ թող փրկի նրան, եթե նրան կամենում է, որովհետև ասում էր՝ "Աստծու Որդին եմ"»։


Այս երկրների բոլոր աստվածներից ո՞րը կարողացավ իրենց երկիրն ազատել իմ ձեռքից, որ Տերն էլ կարողանա Երուսաղեմն ազատել իմ ձեռքից”»։


Ռաբսակն ասաց նրանց. «Ասացե՛ք Եզեկիային, որ այսպես է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. “Ի՞նչ է այդ ապավենը, որին դու ապավինել ես։


Ասում են. «Նա հուսաց Տիրոջը. թող ազատի դրան, թող փրկի, որովհետև հավանել է դրան»։


Եվ ապավինեց Իսրայելի Տեր Աստծուն, և նրանից հետո Հուդայի բոլոր թագավորների մեջ նրա նմանը չեղավ, ոչ էլ նրանց մեջ, որ եղել էին նրանից առաջ։


Այսպես է ասում թագավորը. “Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող ձեզ ազատել։


Եվ դուք ձեր բերանով հպարտացաք իմ դեմ և ձեր խոսքերը շատացրիք իմ դեմ. ես լսել եմ”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ