Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 36:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Ասորեստանի թագավորը մեծ զորքով Ռաբսակին ուղարկեց Լաքիսից Երուսաղեմ՝ Եզեկիա թագավորի մոտ։ Ռաբսակը կանգ առավ թափիչի ագարակի ճանապարհին՝ վերևի ավազանի ջրմուղի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զորքով Երուսաղեմ՝ Եզեկիա արքայի մոտ ուղարկեց Ռափսակին, որը եկավ կանգ առավ Կտավ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերևի ավազանի ջրմուղի մոտ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 36:2
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ պատգամավորներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի թագավոր Աքաաբի մոտ։


Եվ Ասորեստանի թագավորը Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան և նրանց բնակեցրեց Քաղայում և Քաբովրում, Գովզան գետի մոտ և մարերի քաղաքներում.


Արդ, դաշի՛նք կապիր իմ Տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ կտամ երկու հազար ձի, եթե դու կարողանաս դրանց վրա հեծյալներ դնել։


Տերն ասաց Եսայուն. «Գնա՛ քո որդու՝ Շեար-Յաշուբի հետ՝ Աքազին դիմավորելու վերևի ավազանի ջրանցքի ծայրին՝ թափիչի այգու ճանապարհի վրա,


մինչ Բաբելոնի թագավորի զորքը պատերազմում էր Երուսաղեմի դեմ և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ, Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ սրանք էին մնացել որպես ամրացված քաղաքներ։


Նժույգը կառքերի՛ն լծիր, ո՛վ Լաքիսի բնակչուհի. նա էր մեղքի սկիզբը Սիոնի դստեր համար, որովհետև քեզանում գտնվեցին Իսրայելի հանցանքները։


Որովհետև անբժշկելի է նրա վերքը. մինչև Հուդա եկավ, հասավ իմ ժողովրդի դարպասին՝ մինչև Երուսաղեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ