Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 34:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նա ինքն է վիճակ գցել նրանց համար, և նրա ձեռքն է այն նրանց բաժանել լարով։ Նրանք հավիտյան կժառանգեն այն, դարեդար պիտի բնակվեն այնտեղ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Նա նրանց համար վիճակ գցեց, նրա ձեռքն է նրանց լիացրել՝ հավիտյանս հավիտենից։ Նրանք պիտի ժառանգեն սերնդից սերունդ և հանգրվան գտնեն այնտեղ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 34:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Ազգեր վռնդեց նրանց առջևից և հողեր բաժանեց նրանց իբրև ժառանգություն. և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում։


Ժողովուրդները հորդ ջրերի շառաչի պես աղմկում են, բայց երբ նա հանդիմանում է նրանց, որ նրանք հեռու փախչեն հալածված, ինչպես սարերի մղեղը՝ քամու առաջից, և ինչպես քշված փոշին՝ մրրիկի առաջից։


Երեկոյան դեմ ահա արհավիրք. առավոտից առաջ այլևս գոյություն չունեն։ Այս է մեզ կողոպտողների բաժինը, և այս է մեզ հափշտակողների վիճակը։


գիշեր ու ցերեկ չպիտի հանգչի, նրա ծուխը հավիտյան պիտի բարձրանա, և այն սերնդեսերունդ ավերակ կմնա. հավիտյանս հավիտենից այնտեղով անցնող չի լինի։


Բազեներն ու ոզնիները կժառանգեն այն, բուն ու ագռավը կբնակվեն նրա մեջ, և նրա վրա կքաշվեն ամայության լարն ու դատարկության կշռաքարերը։


Սա քո վիճակն է, քո բաժինը, որ ես չափեցի քեզ համար,- ասում է Տերը, որովհետև դու մոռացար ինձ ու ստության ապավինեցիր։


Քանանի երկրում յոթ ազգերի ոչնչացնելով՝ նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց նրանց


Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները,


Քանզի Տիրոջ բաժինն իր ժողովուրդն է, Հակոբը նրա ժառանգության վիճակն է։


Եվ այդ մարդիկ վեր կացան գնացին։ Հեսուն այդ երկիրը չափագրելու գնացող մարդկանց հրամայեց՝ ասելով. «Գնացե՛ք, շրջե՛ք այդ երկրում, չափագրե՛ք այն և վերադարձե՛ք ինձ մոտ, որպեսզի այստեղ՝ Սելովում, Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ գցեմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ