ԵՍԱՅԻ 30:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ22 Այն ժամանակ դու անմաքուր կհամարես քո կուռքերի արծաթապատումն ու քո արձանների ոսկե ձուլվածքը, դու դրանք ցիրուցան կանես դաշտանի շորի պես և դրանց կասես՝ դո՛ւրս։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ22 Դու պիտի պղծես արծաթապատ և ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք և թափես դաշտանի ջրի նման, պիտի հեռացնես դրանք աղբի նման։ Տես գլուխը |
Երբ այս ամենն ավարտվեց, այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները ելան գնացին դեպի Հուդայի քաղաքները և ամբողջ Հուդայում, Բենիամինում, Եփրեմում ու Մանասեում ամբողջովին փշրեցին արձանները, կտորեցին աստարովթները և քանդեցին Բարձր տեղերն ու զոհասեղանները։ Հետո Իսրայելի բոլոր որդիները վերադարձան իրենց քաղաքները՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։