Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 29:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Դու ցած կընկնես, քո խոսքը կգա հողից, փոշու միջից կմրմնջաս քո խոսքերը, ուրվականի պես տափից է դուրս գալու քո ձայնը, և փոշու միջից ես շշնջալու քո խոսքերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ քո խոսքերը դեպի հողը պիտի խոնարհվեն, քո պատգամները գետնի մեջ մտնեն, քո ձայնը պիտի հնչի գետնի տակից խոսողի նման, և հողի ընդերքում քո ձայնը պիտի մարի։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 29:4
8 Խաչաձեւ Հղումներ  

Երբ ձեզ ասեն. «Խորհո՛ւրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են», այն ժամանակ դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞ն պիտի դիմի


Երուսաղեմը գայթեց, Հուդայի երկիրն ընկավ, որովհետև նրանց լեզուն ու արարքները ուղղված են Տիրոջ դեմ՝ ընդդիմանալով նրա վեհափառ հայացքին։


Որովհետև մեր անձը մինչև հողը ցած իջավ, և մեր փորը կպավ գետնին։


Նրա անմաքրությունն իր քղանցքների վրա է. նա իր վախճանը չհիշեց. նրա անկումը զարմանասքանչ էր, նա մխիթարիչ չունի. «Նայի՛ր, ո՛վ Տեր, իմ տառապանքին, որովհետև թշնամին հպարտացավ»։


Այն դնում եմ քեզ վշտացնողների ձեռքում, որոնք ասում էին քեզ. “Խոնարհվի՛ր ու պառկի՛ր, որ մենք անցնենք”։ Եվ դու անցորդների համար քո մեջքը գետնի նման ու փողոցի պես դարձրիր»։


Բայց կարկուտ պիտի իջնի անտառի վրա, և քաղաքը պիտի խիստ նվաստանա։


Թա՛փ տուր քեզ փոշուց, վե՛ր կաց, նստի՛ր, ո՛վ գերի Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապերը, ո՛վ Սիոնի գերի դուստր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ