Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 29:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Ահա մի փոքր ժամանակ ևս, և Լիբանանը կդառնա պտղաբեր արտ, և պտղաբեր արտը անտառ կհամարվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Ոչ քիչ ժամանակ անց Լիբանանը կդառնա ինչպես Քերմել լեռը, իսկ Քերմելն անտառ կհամարվի։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 29:17
24 Խաչաձեւ Հղումներ  

մինչև որ վերևից Հոգին հեղվի մեզ վրա, անապատն այգի դառնա, և պտղաբեր այգին անտառ համարվի։


Շատ առաջիններ վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»։


Քանի որ «Մի փոքր միայն, մի փոքր ժամանակ ևս, և նա, ով գալու է, կգա ու չի ուշանա։


Որովհետև այսպես է ասում Զորքերի Տերը. «Մի փոքր ևս, ու մի անգամ ևս կցնցեմ երկինքն ու երկիրը և ծովն ու ցամաքը։


Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և հևում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա։


Ուստի Սիոնը ձեր պատճառով իբրև արտ պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտի պիտի վերածվի, իսկ տաճարի լեռը՝ անտառախիտ բարձունքի։


Որովհետև Իսրայելի որդիները շատ օրեր պիտի ապրեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհի և առանց կոթողի, առանց եփուդի և թերափիմի։


Քո սուրբ ժողովուրդը քիչ ժամանակ միայն ժառանգեց քո սրբարանը. մեր հակառակորդները ոտնակոխ արեցին այն։


Փշաթփի փոխարեն եղևնի պիտի բուսնի, եղինջի փոխարեն՝ մրտենի. և դա պիտի լինի Տիրոջ անվան համար՝ իբրև հավիտենական նշան, որը չի ջնջվելու։


Անապատում մայրի կդնեմ, սատիմ, մրտենի յուղաբեր ծառ և անջրդի վայրում եղևնի, սոսի ու տոսախ կտնկեմ միասին,


Խոպան եմ թողնելու այն. չպիտի էտվի, չպիտի բրվի, և ցախ ու փուշ պիտի բուսնի նրա մեջ։ Ամպերին հրամայելու եմ, որ նրա վրա անձրև չթափեն,


Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկիրը՝ ջրերի հոսանքի։


Նա գետերը անապատ է դարձնում և ջրերի հոսանքը՝ ծարավ երկիր։


Անցնելով արտասուքի ձորով՝ այն դարձնում են աղբյուրի նման, և աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ,


Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծու արքայությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ