Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 28:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 չէ՞ որ դրա մակերեսը հարթելուց հետո է ցրիվ տալիս արջնդեղը, ցանում չամանը, կարգով դնում ցորենը, գարին՝ իր որոշված տեղը և հաճարը՝ սահմանագծին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Մի՞թե նախ նրա երեսը չի հարթեցնի, հետո մի փոքր արջնդեղ և չաման չի՞ ցանի, ապա սահմանված տեղում ցորեն ու գարի, կորեկ ու հաճար չի՞ սերմանի։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 28:25
5 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դու քեզ համար վերցրո՛ւ ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար և դրանք դի՛ր մի ամանում ու դրանք հա՛ց դարձրու քեզ համար. այն օրերի թվով, որ կպառկես քո կողքի վրա, երեք հարյուր իննսուն օր կուտես այն։


Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը տալիս եք, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը. դրանք պետք էր կատարել, մյուսներն էլ՝ պահել։


Մի՞թե ցանելու համար հերկողն ամեն օր հերկում է և բացում, տափանում է իր արտը.


Նրա Աստվածը կրթել է նրան ուղղամտությամբ և ուսուցանել է նրան,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ