ԵՍԱՅԻ 26:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Այդ օրն այս երգն է երգվելու Հուդայի երկրում. «Մենք մի զորավոր քաղաք ունենք։ Նա հաստատում է փրկությունը որպես պարիսպ ու պատնեշ։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ1 Այն օրը Հուդայի երկրում այս երգն են երգելու. «Ահա մեր զորավոր քաղաքը և մեր փրկությունը, որ կանգնելու է ինչպես պարիսպ ու պատվար։ Տես գլուխը |
դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, որոնք, Տիրոջ տուն գոհության ընծա բերելով, ասում են. “Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը”։ Որովհետև երկրի գերյալներին ես պիտի վերադարձնեմ, ինչպես նախկինում»,- ասում է Տերը։