Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 24:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Գինին այլևս երգով չեն խմում, օղին դառն է խմողների համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Գինին խմելով՝ չեն երգում այլևս, ցքին դառնության փոխվեց նրանց համար։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 24:9
11 Խաչաձեւ Հղումներ  

Դռներին նստողներն ինձնից են զրույց անում. խմիչքներից հարբեցողների համար խաղք եմ դարձել։


Գնա՛, ուրախությամբ կե՛ր հացդ և զվարթ սրտով խմի՛ր գինիդ, որովհետև Աստված արդեն հավանել է քո գործերը։


Վա՜յ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի։


Վա՜յ նրանց, որոնք քաջ են գինի խմելու մեջ և կտրիճ՝ օղի խառնելու մեջ,


Եվ ես պիտի դադարեցնեմ քո երգերի աղմուկը, և քո քնարների ձայնն այլևս չպիտի լսվի։


Եվ ձեր տոնախմբությունները սգի պիտի վերածեմ և ձեր բոլոր երգերը՝ ողբի, և ամեն մեջքի վրա քուրձ պիտի դնեմ և ամեն գլխի վրա՝ կնտություն, և մեկ հատիկի սգի պես պիտի անեմ և նրա վախճանը՝ դառը օրվա պես»։


Եվ այդ օրը տաճարի երգերը ողբասացություն պիտի լինեն,- ասում է Տեր Աստված,- դիակները կլինեն բազմաթիվ, ամեն տեղ նետված. լռությո՜ւն»։


Զորքերի Տերը պաշտպան պիտի լինի նրանց, և նրանք պիտի ոչնչացնեն և ոտնակոխ անեն պարսաքարերը. պիտի խմեն ու որպես թե գինիով՝ պիտի աղմկեն, տաշտի պես պիտի լցվեն, ինչպես զոհասեղանի անկյունները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ