Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 2:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 որպեսզի մտնի ապառաժների խոռոչներն ու ժայռերի ծերպերը Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Տիրոջ սարսափից և նրա զորության փառքից մտնելով ամրակուռ ապառաժների խոռոչներն ու ծերպերը, երբ Տերը կհառնի՝ երկիրը պատուհասելու։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 2:21
12 Խաչաձեւ Հղումներ  

Մարդիկ ժայռերի քարայրերն ու գետնի խոռոչները պիտի մտնեն Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։


Մտի՛ր ժայռերի մեջ, թաքնվի՛ր հողի տակ Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից։


Ո՛վ իմ աղավնի, ժայռի խոռոչներում, քարափի թաքստոցում, ցո՛ւյց տուր ինձ քո դեմքը, քո ձայնը լսելի՛ դարձրու ինձ, որովհետև ձայնդ քաղցր է, և դեմքդ՝ հաճելի»։


Սոսկալի ձորերում էին բնակվում, գետնին ու ապառաժների ծերպերում։


Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի խոռոչի մեջ և իմ ձեռքով քեզ կծածկեմ, մինչև որ ես անցնեմ։


Նա, որ երկիրն իր տեղից շարժում է, ու սրա սյուները երերում են,


Ով փախչի սարսափի ձայնից, վիհն է ընկնելու, և վիհի միջից դուրս եկողը որոգայթի մեջ է բռնվելու, որովհետև վերևից բաց են պատուհանները, և երկրի հիմքերը դողում են։


«Հիմա կանգնելու եմ,- ասում է Տերը,- հիմա բարձրանալու եմ, փառաբանվելու եմ։


«Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու,- ասում է Տերը,- և պիտի որսան նրանց, ապա շատ որսորդներ եմ ուղարկելու, և նրանք ամեն լեռից ու ամեն բլրից և ապառաժների խոռոչներից պիտի որսան նրանց։


Օտարների որդիները թուլացան Եվ դողալով դուրս եկան իրենց ապաստաններից։


Բոլորը պիտի գան ու նստեն խոր ձորերում և ժայռերի խոռոչներում, բոլոր թփերի և բոլոր արոտավայրերի վրա։


Եվ պիտի կործանվեն Ավենի Բարձր տեղերը, Իսրայելի մեղքը. փուշ ու տատասկ պիտի բուսնի նրանց զոհասեղանների վրա, և պիտի ասեն սարերին. «Ծածկե՛ք մեզ», և բլուրներին. «Մեզ վրա՛ ընկեք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ