10 Նրանք բոլորը խոսելու են և քեզ ասելու են. “Դու էլ մեզ նման տկարացար, մեզ նման եղար”։
10 Ամենքը քեզ ասացին. “Դու էլ մեզ նման ընկար և մեզ պես դարձար”։
Մարդը, որ պատվի մեջ է և իմաստուն չէ, նման է անասուններին, որոնք կորչում են։
Որովհետև իմաստունի հիշատակը մշտակա չէ, ոչ էլ անմիտինը. գալիք օրերում բոլորն արդեն կմոռացվեն, և օ՜, ինչպե՞ս է մեռնում իմաստունը. անմիտի նման։
և քեզ վար իջեցնեմ գուբը իջնողների հետ, հին դարերի ժողովուրդների մոտ, և քեզ պիտի բնակեցնեմ երկրի խորքում՝ հին ավերակների մեջ, նրանց հետ, որ գուբն են իջնում, որպեսզի էլ չբնակվես և տեղ չունենաս կենդանիների երկրում։
Մեռելների աշխարհից զորավորների հզորները խոսելու են նրա մասին և նրա օգնողների հետ. իջել են, պառկել են անթլփատները՝ սրով սպանված։