Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 9:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրի դաշտերում եղած ամեն ինչին՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտի բոլոր խոտերին և կոտրատեց դաշտի բոլոր ծառերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Կարկուտը հարվածեց եգիպտացիների ողջ երկիրը, այն ամենը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտում եղած ողջ բուսականությանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 9:25
8 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց խաղողի որթերը փչացրեց կարկուտով և նրանց թզի ծառերը՝ եղյամով։


Նրանց անասունները մատնեց կարկուտին և նրանց հոտերը՝ կայծակի կրակին։


Հիմա մա՛րդ ուղարկիր և հավաքի՛ր քո հոտերը և ինչ որ ունես դաշտում. որովհետև դաշտում գտնվող և տների մեջ չմտած բոլոր մարդկանց և բոլոր անասունների վրա կարկուտ է իջնելու, և նրանք ոչնչանալու են"”»։


Կարկուտ եղավ, և կարկուտի հետ խառնված կրակ տեղաց. շատ սաստիկ էր, որ դրա նմանը չէր եղել Եգիպտոսի ամբողջ երկրում ազգի առաջացումից ի վեր։


Հետևյալ օրը Տերն արեց այդ բանը, այսինքն՝ եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին, իսկ Իսրայելի որդիների հոտերից մեկ հատ էլ չսատկեց։


Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Իմ զայրույթով մրրկալից հողմ պիտի արձակեմ, և հորդահոս անձրև պիտի լինի իմ բարկությամբ ու կարկուտի քարեր՝ զայրույթով ոչնչացնելու համար։


Երբ նրանք փախչում էին իսրայելացիների առջևից և Բեթորոնից ցած էին իջնում, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի մեծ քարեր թափեց մինչև Ազեկա, և նրանք մեռան։ Կարկուտի քարերից մեռնողներն ավելի շատ էին, քան Իսրայելի որդիների սրերից սպանվածները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ