ԵԼՔ 7:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ17 Այսպես է ասում Տերը. սրանով կիմանաս, որ ես եմ Տերը։ Ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, և ջրերը արյուն կդառնան։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ17 Տերն այսպես է ասում. “Բայց դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը. ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, և այն կվերածվի արյան։ Տես գլուխը |
Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։