Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 37:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Աշտանակի բնի վրա կային նշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Աշտանակի բնի վրա քանդակված էին ընկուզաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու շուշանաձև ծաղիկներով։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 37:20
8 Խաչաձեւ Հղումներ  

Մաքուր ոսկուց կպատրաստես մի աշտանակ. աշտանակը դրվագված պիտի պատրաստվի. դրա բունը, ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից ելնեն։


Մեկ ճյուղի վրա պետք է լինի երեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Մյուս ճյուղերի վրա էլ պետք է լինի երեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Այսպես դուրս եկած վեց ճյուղերը ելնեն աշտանակից։


Աշտանակի վրա լինեն նշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։


Մեկ ճյուղի վրա կար երեք նշաձև սկահակ՝ գնդիկով և ծաղիկով։ Մյուս ճյուղի վրա էլ՝ երեք նշաձև սկահակ՝ գնդիկով և ծաղիկով։ Այսպես էին աշտանակից դուրս ելած վեց ճյուղերը։


Երկու ճյուղերի տակ կար իրենից ելնող մեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից ելնող մեկ գնդիկ։ Այսպես էին այն վեց ճյուղերը, որոնք դուրս էին գալիս նրանից։


Բարձր տեղից պիտի վախենան և պիտի սարսափեն ճանապարհին. նշենին պիտի ծաղկի, և մարախը պիտի ծանրանա, ախորժակը պիտի դադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը, և փողոցում շրջում են սգացողները։


Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Ո՛վ Երեմիա, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Նշենու մի ճյուղ եմ տեսնում ես»։


Հաջորդ օրը Մովսեսը մտավ վկայության վրանը և տեսավ, որ ծաղկել է Ղևիի տան կողմից տրված Ահարոնի գավազանը. այն ծլել, ծաղկել և նուշեր էր հասցրել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ