ԵԼՔ 34:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ23 Տարին երեք անգամ քո բոլոր արու զավակները թող ներկայանան Իսրայելի Ամենակալ Տեր Աստծու առաջ, Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ23 Տարին երեք անգամ քո բոլոր արու զավակները թող ներկայանան Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, Տես գլուխը |
Բայց երկրի ժողովուրդը Տիրոջ առաջ պիտի գա հանդիսավոր տոներին. ով հյուսիսային դարպասի ճանապարհով մտնի երկրպագելու համար, հարավային դարպասի ճանապարհով պիտի գնա, և ով մտնի հարավային դարպասի ճանապարհով, պիտի գնա հյուսիսային դարպասի ճանապարհով, իր մտած դարպասի ճանապարհով հետ չպիտի դառնա, այլ դիմացինով պիտի գնա։