ԵԼՔ 33:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ3 Նա ձեզ կմտցնի այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում։ Ես չեմ գնա ձեզ հետ նրա համար, որ դուք խստապարանոց ժողովուրդ եք. միգուցե ճանապարհին ձեզ բնաջինջ անեմ»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ3 և քեզ կտանի այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Բայց ես չեմ գա ձեզ հետ, որովհետև խստապարանոց ժողովուրդ եք, որ չլինի թե ճանապարհին ձեզ կոտորեմ»։ Տես գլուխը |
որովհետև Իսրայելի որդիները քառասուն տարի շրջեցին անապատում, մինչև որ ամբողջ ազգը, այսինքն՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմող մարդիկ ոչնչացան, քանի որ չհնազանդվեցին Տիրոջ խոսքին։ Որովհետև Տերը նրանց երդվեց, որ բնավ ցույց չի տա նրանց այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա մեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։