Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 30:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 «Վերցրո՛ւ քեզ մոտ լավագույն համեմունքներ. հինգ հարյուր սիկղ ընտիր զմուռս, դրա կեսի չափ, այսինքն՝ երկու հարյուր հիսուն սիկղ անուշահոտ կինամոն, երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույր խնկեղեգ,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 «Վերցրո՛ւ անուշահոտ խունկեր. զմռնենու հինգ հարյուր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կեսի չափ՝ երկու հարյուր հիսուն սիկղ, անուշաբույր կինամոն, երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույր խնկեղեգ,

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 30:23
20 Խաչաձեւ Հղումներ  

Վեդանը և Հավանը Ուզալից էին բերում քո ապրանքները՝ շինածո երկաթեղեն, կասիա և խնկեղեգ էին փոխանակում քեզ հետ։


Նարդոս և քրքում, եղեգ և կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուռսով և հալվեով, բոլոր գլխավոր համեմունքներով։


Սաբայի և Ռեգմայի վաճառականները քեզ հետ վաճառականություն էին անում. ամեն տեսակ ընտիր բուրմունքներով և ամեն տեսակ պատվական քարերով ու ոսկով էին անում քո առևտուրը քո ապրանքների դիմաց։


Ինչո՞ւ ինձ համար Սաբայից կնդրուկ գա, և անուշահոտ խնկեղեգ՝ հեռու երկրից։ Ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերն ինձ հաճելի չեն։


Զմուռսի ծրարի պես է ինձ համար իմ սիրեկանը. ստինքներիս միջև է գիշերում։


Ախորժելի է քո հոտավետ յուղերի բուրմունքը. հեղված յուղի պես է քո անունը. դրա համար էլ օրիորդները սիրում են քեզ։


Անկողնուս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ ցողել։


Քո հանդերձներն ամբողջովին զմուռս են ու հալվե և կասիա. փղոսկրյա պալատներից նվագարաններով ուրախացնում են քեզ։


Պատրաստեց օծության սուրբ յուղը և մաքուր, անուշահոտ խունկը՝ յուղագործի արհեստով։


լույսի համար ձեթ և օծման յուղի ու անուշահոտ խնկի համար համեմունքներ,


Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.


հինգ հարյուր սիկղ կասիա՝ սրբարանի սիկղի համեմատ, և մեկ հիմեն ձեթ։


օծության յուղն ու սրբարանի համար անուշահոտ խունկը. բոլորը կանեն այնպես, ինչպես պատվիրել եմ քեզ»։


նաև լույսի համար, օծման յուղի համար և անուշահոտ խնկի համար համեմունքներ և յուղ բերեցին։


Եվ Սամուելը վերցրեց յուղի շիշը և լցրեց նրա գլխին, համբուրեց նրան ու ասաց. «Ահա Տերը քեզ իշխան օծեց իր ժառանգության վրա։


Եվ Սադովկ քահանան յուղի եղջյուրը վերցրեց խորանից, օծեց Սողոմոնին, և փող հնչեցրին, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։


Քահանաների որդիներից էին լինում խնկեղենի բաղադրությունը պատրաստողները։


Դու ինձ համար խնկաբույր եղեգ չես գնել դրամով և քո զոհերի ճարպով ինձ չես կշտացրել, այլ ինձ ծանրաբեռնել ես քո մեղքերով և ինձ հոգնեցրել քո անօրենություններով։


Ահարոն քահանայի որդի Եղիազարը վերակացու կլինի լույսի յուղի, անուշահոտ խնկի, ամենօրյա հացի ընծայի և օծման յուղի վրա։ Նա ամբողջ վրանի և դրա մեջ եղած բոլոր բաների, սրբարանի ու նրա սպասքի վրա վերակացու կլինի»։


Իսկ նրանցից ուրիշների էլ հանձնված էր բոլոր սուրբ անոթների, ընտիր ալյուրի, գինու, յուղի, կնդրուկի և համեմունքների հսկողությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ