6 Խույրը կդնես նրա գլխին և սուրբ թագն էլ կամրացնես խույրի վրա։
6 Խույրը կդնես նրա գլխին, իսկ ոսկյա սուրբ թիթեղը կդնես խույրի ճակատին։
Սրանք են այն զգեստները, որ պիտի պատրաստեն. լանջապանակ, եփուդ, պատմուճան, նկարազարդ շապիկ, խույր և գոտի։ Սուրբ զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի և նրա որդիների համար, որ ինձ համար քահանայություն անեն։
Եվ սրբարանից դուրս չգա և իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետև նա իր վրա է կրում իր Աստծու օծության յուղի պսակը. ես եմ Տերը։
Նրա գլխին դրեց խույրը, խույրի վրա՝ առջևի կողմից՝ ոսկե թիթեղը, այսինքն՝ սուրբ պսակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Եվ ես ասացի, որ նրա գլխին մաքուր խույր դնեն։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին և հանդերձներ հագցրին նրան։ Եվ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։