ԵԼՔ 28:33 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ33 Դրա քղանցքների վրա շուրջանակի կապույտ, ծիրանագույն ու կարմիր նռներ կպատրաստես և դրանց միջև շուրջանակի՝ ոսկե զանգակներ։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ33 Պատմուճանի ներքևի քղանցքին մանված կապույտ, ծիրանի ու կարմիր թելերով և նրբահյուս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կգործես։ Դրանք կգործես պատմուճանի ներքևի քղանցքների շուրջբոլորը։ Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձևը, և դրանց միջև շուրջանակի ոսկե զանգակներ թող լինեն։ Տես գլուխը |