Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 28:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Լանջապանակի օղակներից կապույտ մի կապիչով կապեն եփուդի օղակներին այնպես, որ լանջապանակը լինի եփուդի գոտու վրա և չբաժանվի եփուդից։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Լանջապանակի ու եփուդի օղակների միջով կապույտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացվեն իրար այնպես, որ լանջապանակը լինի եփուդի գոտու վրա և եփուդից չառանձնանա։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 28:28
9 Խաչաձեւ Հղումներ  

«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց, որ իրենց համար ծոպեր կարեն իրենց զգեստների քղանցքներին սերնդեսերունդ և քղանցքի ծոպերի վրա կապույտ մի ժապավեն դնեն։


Այն կանցկացնես մի կապույտ ժապավենի վրա, որպեսզի խույրի վրա դրվի. խույրի վերևի մասում՝ առջևի կողմից լինի։


Եփուդի պատմուճանը ամբողջապես կապույտ կտավից կպատրաստես։


եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի վրա ագուցվելու քարեր։


Եփուդի վրա գտնվող գոտին պատրաստված պետք է լինի նույն ձևով՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։


Երկու ոսկե օղակներ էլ կպատրաստես և դրանք կդնես եփուդի երկու ուսերին ներքևի կողմից, դրա առջևի մասի կցվածքի մոտ, եփուդի գոտու վերևում։


Երբ Ահարոնը սրբարանը մտնի, թող նա միշտ իր սրտի վրա կրի դատաստանի լանջապանակի վրա փորագրված Իսրայելի որդիների անունները՝ Տիրոջ առաջ նրանց հիշելու համար։


սրբարանում ծառայության համար օգտագործվող ծիսական հանդերձները և Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների զգեստները, որ քահանայություն անեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ