Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 26:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Վրանի համար խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոց կպատրաստես և դրա վրա էլ մի ծածկոց՝ թեհաշի մորթիներից։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Խորանի ծածկը կպատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրա էլ մի ծածկ կդնես կապույտ մորթուց։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 26:14
14 Խաչաձեւ Հղումներ  

Վրանի համար մի ծածկոց պատրաստեց խոյի կարմիր ներկված մորթիներից և մի ծածկոց էլ թեհաշի մորթիներից՝ դրա վրա։


կարմիր ներկված խոյի մորթիներ, թեհաշի մորթիներ և սատիմի փայտեր,


Քեզ ասեղնագործ հագուստ հագցրի, կոշիկներդ ընտիր կաշվից դարձրի, ընտիր կտավով փաթաթեցի քեզ ու մետաքսով ծածկեցի քեզ։


որովհետև դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ կարիքավորին՝ նրա նեղության մեջ, ապավեն՝ փոթորկի դեմ, հովանի՝ տաքության դեմ, երբ բռնավորի կատաղությունը պատի դեմ փոթորկի նման գա։


Այն տաղավար կդառնա, հովանի՝ ցերեկվա տաքության դեմ, և ապաստարան ու ծածկ՝ մրրիկի և անձրևի դեմ։


Որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա։


Աշտանակը և նրա ամբողջ սպասքը կառնեն այծի կաշիներից շինված մի ծածկոցի մեջ և այն կդնեն մի պատգարակի վրա։


Բանակի տեղափոխվելու ժամանակ Ահարոնն ու նրա որդիները կգան և կիջեցնեն ծածկող վարագույրը և դրանով կծածկեն վկայության տապանակը։


խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոցը, թեհաշի մորթիներից պատրաստված ծածկոցը, ծածկող վարագույրը,


Բոլոր նրանք, ովքեր ունեին կապույտ, ծիրանագույն և կարմիր, նուրբ կտավներ, այծի մազ, կարմիր ներկված խոյի մորթիներ և թեհաշի մորթիներ, բերեցին։


խոյի կարմիր ներկված մորթիներ, թեհաշի մորթիներ, սատիմի փայտեր,


Վրանի երկարության ավելացած մասից մեկ կանգուն այս կողմից և մեկ կանգուն այն կողմից թող կախված մնա վրանի կողքերին՝ նրան այս կողմից և այն կողմից ծածկելու համար։


Նրանք կվերցնեն վրանի վարագույրները, ժողովի վրանը, նրա ծածկոցը, նրա վրայի այծի ծածկոցը, ժողովի վրանի մուտքի վարագույրը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ