Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 25:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Սատիմի փայտից ձողեր կշինես և դրանք կպատես ոսկով։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Չփտող փայտից բռնակներ կպատրաստես և դրանք կպատես ոսկով։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 25:13
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ձողերն այնքան երկար էին, որ ձողերի գլուխները երևում էին սրբությունների սրբության առջև, բայց դրսից չէին երևում. և դրանք այնտեղ են մինչև այսօր։


Ղևտացիների որդիները Աստծու տապանակը իրենց ուսերի վրա վերցրին ձողերով, ինչպես որ հրամայել էր Մովսեսն ըստ Տիրոջ խոսքի։


Դրա համար կձուլես չորս ոսկե օղակ ու կդնես դրա չորս անկյուններին. երկու օղակները՝ մի կողմից, և երկու օղակները՝ մյուս կողմից։


Ձողերը կանցկացնես տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վերցվի տապանակը։


Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և դրանք կպատես ոսկով. դրանցով կբարձրացվի սեղանը։


կարմիր ներկված խոյի մորթիներ, թեհաշի մորթիներ և սատիմի փայտեր,


Զոհասեղանի համար ձողեր կշինես. ձողերը սատիմի փայտից լինեն։ Դրանք կպատես պղնձով։


Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և կպատես ոսկով։


Սատիմի փայտից ձողեր շինեց և դրանք պատեց ոսկով։


Առավ վկայությունն ու դրեց տապանակի մեջ. ձողերն անցկացրեց տապանակին և քավությունը դրեց տապանակի վրա վերևից։


Ոսկե սեղանի վրա կփռեն կապուտակ մի կերպաս և այն կծածկեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն դրա ձողերը։


Վրան կդնեն ծառայության համար գործածվող նրա բոլոր սպասքները, այսինքն՝ կրակի ամանները, մեծ պատառաքաղները, թիակները, տաշտերը, զոհասեղանի բոլոր անոթները, և դրանց վրա կգցեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոց, ապա կանցկացնեն ձողերը։


Դրա վրա կդնեն այծի կաշիներից շինված ծածկոցը, իսկ դրա վրա էլ կգցեն ամբողջովին կապուտակ մի կերպաս, ապա կանցկացնեն տապանակի ձողերը։


Սրանց վրա կփռեն կրկնակի կարմիր մի կերպաս և այն կծածկեն այծի կաշիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն սեղանի ձողերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ