Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 18:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Մովսեսի աներ Հոթորը նրա կնոջ և նրա որդիների հետ եկավ Մովսեսի մոտ՝ անապատ, որտեղ նա բանակատեղի էր հաստատել Աստծու լեռան վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Հոթորը՝ Մովսեսի աները, նրա կինը և նրա որդիները եկան Մովսեսի մոտ՝ անապատ, որտեղ նա բնակվում էր Աստծու լեռան վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 18:5
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր գնաց մինչև Աստծու սարը՝ Քորեբ։


Նա ասաց Մովսեսին. «Ես՝ քո աներ Հոթորը, գալիս եմ քեզ մոտ, նաև քո կինը և նրա երկու որդիները՝ նրա հետ»։


Թող պատրաստ լինեն երրորդ օրվա համար, որովհետև երրորդ օրը Տերն ամբողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լեռան վրա։


այսինքն՝ Ռափիդիմից ելան և եկան Սինայի անապատը և բանակատեղի հաստատեցին անապատում։ Իսրայելը բանակատեղի հաստատեց այնտեղ՝ լեռան դիմաց։


Տերն իջավ Սինա լեռան վրա՝ լեռան կատարին, և Տերը կանչեց Մովսեսին լեռան գագաթը, և Մովսեսը բարձրացավ։


Մովսեսն ու նրա օգնական Հեսուն վեր կացան, և Մովսեսը բարձրացավ Աստծու լեռը։


Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Մադիամի քուրմ Հոթորի հոտը։ Նա, հոտը քշելով անապատի ետևը, եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։


Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, և սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ. երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն»։


Տերն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսեսին դիմավորելու»։ Նա գնաց և Աստծու լեռան վրա հանդիպեց Մովսեսին ու համբուրեց նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ