Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 12:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Գիշերը վեր կացան փարավոնն ինքը, նրա բոլոր ծառաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտոսում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մեռել չլիներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Գիշերը վեր կացավ փարավոնը, ինչպես նաև նրա բոլոր պաշտոնյաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտացիների ողջ երկրում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մահացած մեկը չլիներ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 12:30
9 Խաչաձեւ Հղումներ  

Եգիպտոսի ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել և ոչ էլ կլինի։


Եվ խաղողի բոլոր այգիներում ողբ է լինելու, որովհետև ես պիտի անցնեմ քո միջով»,- ասում է Տերը։


որովհետև անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու. ողորմածությունը արհամարհում է դատաստանը։


Եվ կեսգիշերին աղաղակ ելավ. "Ահա փեսան գալիս է, դո՛ւրս ելեք նրան դիմավորելու"։


Ով որ աղքատի աղաղակի դեմ խցկի իր ականջը, ինքն էլ կկանչի և պատասխանող չի գտնի։


Եվ մարդիկ, որ մեռած չէին, պատուհասվեցին թանչքի ուռուցքներով, և քաղաքի աղաղակը դեպի վեր՝ երկինք ելավ։


Ճանապարհ պատրաստեց իր բարկության համար. նրանց անձերը չպահեց մահից և նրանց կյանքը մատնեց ժանտախտի։


Նրա առաջից ժանտախտն էր գնում, նրա ոտքերի հետևից հրատագնապ տենդ էր դուրս գալիս։


Փարավոնն ասաց նրանց. «Այդպես թող լինի. Տերը ձեզ հետ. ես ձեզ կարձակեմ, բայց ինչո՞ւ երեխաների հետ։ Պարզ է, որ դուք չար մտադրություն ունեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ