Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 10:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Մորեխները ելան Եգիպտոսի ամբողջ երկրի վրա և Եգիպտոսի սահմանների վրա։ Շատ սաստիկ էր. դրանից առաջ այդքան մորեխ չէր եղել և դրանից հետո էլ չեղավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 ու ցրեց եգիպտացիների ողջ երկրի վրա ու սփռեց նրա տարածքների վրա։ Դրանից առաջ այդքան մորեխ չէր եղել և ոչ էլ դրանից հետո։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 10:14
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանց պտուղները մատնեց թրթուրին և նրանց վաստակը՝ մորեխին։


Երբ երկրում սով լինի, ժանտախտ լինի կամ խորշակահարություն, դալուկ լինի, մորեխ, թրթուր, կամ թշնամիները նեղեն նրանց իրենց քաղաքներում, կամ որևէ այլ հարված լինի կամ հիվանդություն,


Քո բոլոր ծառերն ու քո հողի բերքը մանր մարախները կոչնչացնեն։


Եգիպտոսի ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել և ոչ էլ կլինի։


Շատ սերմ կտանես քո արտը, բայց քիչ բերք կհավաքես, որովհետև մորեխները պիտի ուտեն այն։


Նա իմ որթատունկն ավերեց, թզենին կոտրատեց, ամբողջովին պլոկեց ու դեն նետեց. նրա ճյուղերը ճերմակեցին։


Ահա ես վաղն այս ժամանակ այնպիսի սաստիկ կարկուտ կտեղացնեմ, որպիսին երբեք չի եղել Եգիպտոսում՝ նրա հիմնադրման օրից մինչև այժմ։


Մորեխները թագավոր չունեն, բայց բոլորը գունդ-գունդ են դուրս գալիս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ