Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 8:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Կշռեցի ու տվեցի նրանց այն արծաթն ու ոսկին և անոթները՝ որպես ընծա մեր Աստծու տան համար, որ ընծայել էին թագավորը և նրա խորհրդականներն ու իշխանները և այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 կշռեցինք ու նրանց հանձնեցինք այն արծաթը, ոսկին և մեր Աստծու տանը նվիրված սպասքը, որ տրվել էր մեզ թագավորի, նրա խորհրդակիցների, նրա իշխանների և այնտեղ գտնվող ողջ Իսրայելի կողմից։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 8:25
7 Խաչաձեւ Հղումներ  

Չորրորդ օրը մեր Աստծու տանը կշռեցինք արծաթն ու ոսկին և անոթները և տվեցինք Ուրիա քահանայի որդի Մերամոթին. նրա հետ էին Փենեհեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովզաբադը և Բանուիի որդի Նովադիա ղևտացիները։


Եվ պարսից Կյուրոս թագավորը դրանք դուրս հանեց Միթրիդատ գանձապետի ձեռքով, հաշվեց դրանք և հանձնեց Հուդայի իշխան Սասբասարին։


Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։


Իրենց կարողության չափ գործի գանձարանին տվեցին վաթսունմեկ հազար ոսկի և հինգ հազար արծաթ և հարյուր քահանայական պատմուճան։


Յուրաքանչյուր արծաթե սկուտեղը հարյուր երեսուն սիկղ էր, յուրաքանչյուր կոնքը՝ յոթանասուն սիկղ, սպասքի ամբողջ արծաթը՝ երկու հազար չորս հարյուր սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ