Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 7:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Քանի որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը, որ Տիրոջ օրենքն ուսանի և կատարի և Իսրայելում օրենք ու դատաստան սովորեցնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եզրասն իր սրտում որոշել էր ուսումնասիրել Տիրոջ օրենքը, կյանքի կոչել այն՝ Իսրայելին ուսուցանելով պատվիրաններն ու օրենքները։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 7:10
30 Խաչաձեւ Հղումներ  

քարոզի՛ր Աստծու խոսքը՝ պատեհ թե անպատեհ առիթով, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր ամենայն համբերատարությամբ և վարդապետությամբ։


Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։


Որովհետև քահանայի շուրթերը պետք է գիտությունը պահպանեն, և նրա բերանից մարդիկ ուսուցում պիտի փնտրեն, քանզի նա Զորքերի Տիրոջ պատգամաբերն է։


Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։


Այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։


Եվ դու, ո՛վ Եզրաս, քո Աստծու իմաստությամբ, որ քեզանում է, դատավորներ և իշխաննե՛ր դիր, որ դատեն Գետի այն կողմում եղող ժողովրդին, այսինքն՝ քո Աստծու օրենքն իմացողներին, և ով որ չգիտի, նրան սովորեցրե՛ք։


Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին. Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին։


Քո հրամանները սովորեցնում են Հակոբին Եվ քո օրենքը՝ Իսրայելին։ Քո առաջ խունկ կմատուցեն Եվ քո զոհասեղանի վրա՝ ողջակեզ։


Ո՛վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված, հավիտյան պահի՛ր քո ժողովրդի սրտի այս մտածումներն ու դրվածքը և նրանց սիրտը ուղղի՛ր դեպի քեզ։


Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տե՛ր. հաստատի՛ր նրանց սիրտը և ակա՛նջ դիր,


այս Եզրասը դուրս եկավ Բաբելոնից, և նա հմուտ դպիր էր Մովսեսի օրենքի, որ Իսրայելի Տեր Աստվածն էր տվել, և իր Տեր Աստծու ձեռքը նրա վրա լինելու համար թագավորը տվել էր նրան նրա բոլոր խնդրածները։


Բայց դու խոսի՛ր այն, ինչ վայել է ողջամիտ վարդապետությանը։


Ես ազատ պիտի գնամ, որովհետև խնդրեցի քո պատվիրանները։


Սիրտս պատրաստ է, ո՜վ Աստված, սիրտս պատրաստ է. պիտի օրհնեմ երգով և սաղմոս ասեմ։


Եզեկիան քաղցրությամբ խոսեց բոլոր ղևտացիների հետ, որոնք մեծ հմտություն ցույց տվեցին Տիրոջ ծառայության մեջ։ Տոնին նրանք կերան յոթ օր՝ խաղաղության զոհեր մատուցելով և իրենց հայրերի Տեր Աստծուն գովաբանելով։


Բայց քո մեջ բարի բաներ էլ են գտնվում, որովհետև դու երկրից բնաջնջեցիր Աստարովթի կուռքերը և քո սիրտը պատրաստեցիր Աստծուն պաշտելու»։


Նա չարիք գործեց, որովհետև նա իր սիրտը չուղղեց Տիրոջ կողմը՝ նրան փնտրելու համար։


Այդ ժամանակ Սամուելը խոսեց Իսրայելի ամբողջ տան հետ և ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա հեռացրե՛ք օտար աստվածներին և Աստարովթին և ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, պաշտե՛ք միայն նրան, և նա ձեզ կազատի փղշտացիների ձեռքից»։


Այս բաները խոսի՛ր ու հորդորի՛ր և ամենայն խստությամբ հանդիմանի՛ր. թող ոչ ոք քեզ չարհամարհի։


Արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինի, մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող,


Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ո՛վ Թեոփիլե, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց


Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և զգուշությա՛մբ պահիր ու կատարի՛ր այդ կանոնները։


Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց ծառի վրա և քաղաքի դռնով ներս մտնելու։


Արդ, ով այս պատվիրաններից ամենափոքրերից մեկն անգամ անտեսի և մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի։ Բայց ով կատարի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։


Եթե դու քո սիրտն ուղղես և ձեռքերդ դեպի իրեն տարածես,


Ահա այն նամակի պատճենը, որ Արտաշես թագավորը տվեց Եզրաս քահանային, որ Իսրայելի մասին Տիրոջ տված պատվիրանների և նրա օրենքի դպիր էր։


Ես խոնարհեցրի իմ սիրտը, որ քո հրամանները կատարեմ հավիտյան՝ մինչև վախճանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ