Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 4:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 մոտեցան Զորաբաբելին և տոհմապետներին ու ասացին նրանց. «Մենք էլ ձեզ հետ կառուցենք, որովհետև մենք էլ ձեզ պես ձեր Աստծուն ենք փնտրում և նրան ենք զոհ մատուցում Ասորեստանի Ասորդան թագավորի օրերից ի վեր, որը մեզ այստեղ բերեց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 մոտեցան Զորաբաբելին և տոհմերի իշխաններին ու նրանց ասացին. «Մենք էլ կառուցենք ձեզ հետ, քանի որ մենք էլ ենք պաշտում ձեր Աստծուն, և մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այն օրից, երբ Ասորեստանի Ասորդան թագավորը մեզ այստեղ բերեց»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 4:2
19 Խաչաձեւ Հղումներ  

Այդ երկրից դուրս եկավ Ասուրը և կառուցեց Նինվեն, Ռոբովթը և Քաղան քաղաքը։


Եվ Ասորեստանի թագավորը մարդիկ բերեց Բաբելոնից, Քութայից, Ավայից, Եմաթից ու Սեփարուիմից և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։


Ուրեմն այս ազգերը և՛ Տիրոջն էին պաշտում, և՛ ծառայում էին իրենց կուռքերին. նաև իրենց որդիները և իրենց որդիների որդիները։ Ինչպես իրենց հայրերն էին անում, իրենք էլ այնպես են անում մինչև այսօր։


Եվ երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրաքի տանը, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, նրան սրով սպանեցին, և իրենք փախան Արարատի երկիրը։ Եվ նրա որդի Ասորդանը թագավոր դարձավ նրա փոխարեն։


Այն ժամանակ վեր կացան Հուդայի և Բենիամինի տոհմապետները և քահանաները և ղևտացիները, ամենքը, ում հոգին զարթնեցրեց Աստված, որ ելնեն գնան շինելու Երուսաղեմում եղող Աստծու տունը։


Նրանք եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Սարայիայի, Հռեեղիայի, Մուրթքեի, Բաղասանի, Մասփարի, Բագուեի, Հռեումի, Բաանայի հետ։


Քահանաներից, ղևտացիներից, տոհմապետներից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին նախկին տունը, իրենց աչքի առաջ այս տունը հիմնադրվելիս բարձրաձայն լալիս էին, իսկ շատերն ուրախացած աղաղակելով գոչում էին։


Այն ժամանակ վեր կացավ Հովսեդեկի որդի Հեսուն, և նրա քահանա եղբայրները, Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա եղբայրները և շինեցին Իսրայելի Աստծու սեղանը՝ նրա վրա ողջակեզներ մատուցելու համար, ինչպես որ գրված է Աստծու մարդու՝ Մովսեսի գրքում։


Եվ արդ, ո՛վ մեր Աստված, մեծ, զորավոր և ահեղ, ուխտ և ողորմություն պահո՛ղ Աստված, թող քո աչքին քիչ չերևան այն ամեն նեղությունները, որ պատահեցին մեզ, մեր թագավորներին, մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարեներին, մեր հայրերին և քո ամբողջ ժողովրդին՝ Ասորեստանի թագավորի ժամանակից մինչև այսօր։


Ծիծաղում են և չարությամբ խոսում բռնության համար, բարձրից են խոսում։


Ասորեստանի Սենեքերիմ թագավորը վեր կացավ, գնաց ու բնակվեց Նինվեում։


Երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրոքի տաճարում, նրա որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախան Արարատի երկիրը։ Նրա որդի Ասարդանը թագավորեց նրա փոխարեն։


Ասորեստանցին մեզ չի փրկելու, ձիեր չենք հեծնելու և մյուս անգամ մեր ձեռքի գործերին չենք ասելու. “Ո՛վ մեր Աստված”, որովհետև որբը քեզանից է ողորմություն գտնում»։


հակառակ ներս սպրդած այն սուտ եղբայրների, որոնք ներս էին սողոսկել մեր ազատությունը լրտեսելու համար, որ Քրիստոս Հիսուսով ունենք, որպեսզի մեզ ծառա դարձնեն.


Ինչպես որ Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակվեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակվում. այս մարդիկ, որ մտքով ապականված են և հավատի մեջ՝ կեղծ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ