Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 4:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 որ որոնեն քո հայրերի հիշատակարաններում, և դու կիմանաս, որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել և թագավորին ու գավառներին վնասակար, և հին ժամանակներից նրա մեջ դավաճանություն է եղել, և դրա համար այդ քաղաքը ավերակ է դարձել։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 որպեսզի փնտրվի քո հայրերի ժամանակագրությունների մատյաններում և հայտնի դառնա, որ այս քաղաքն ապստամբողների քաղաք է. միշտ դեմ է կանգնել թագավորներին և բոլոր ժամանակներում ապաստարան է եղել փախստականների համար, և հենց այդ պատճառով էլ այդ քաղաքն ավերվեց։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 4:15
12 Խաչաձեւ Հղումներ  

Թագավորիդ թող հայտնի լինի, որ այն հրեաները, որ քո մոտից դուրս եկան, եկել են մեզ մոտ՝ Երուսաղեմ, և շինում են այդ ապստամբ ու զզվելի քաղաքը և նորոգում են նրա պարիսպները, հիմքերն էլ դրել են։


Նրա մեջ գրված էր. «Ազգերի մեջ լուր է տարածվել, և Գեսամն ասում է, որ դու և հրեաները խորհում եք ապստամբել, դու դրա համար ես պարիսպը շինում. դու նաև ուզում ես, որ նրանց թագավորը լինես, ըստ այդ խոսքերի։


Եվ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան և արաբացի Գեսամը, այս լսելով, մեզ ծաղրեցին ու արհամարհեցին և ասացին. «Սա ի՞նչ բան է, որ անում եք, մի՞թե ապստամբում եք թագավորի դեմ»։


քաղաքի պատնեշի մեջ մի խրամատ բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան երկու պարիսպների միջի դռան ճանապարհով, որը թագավորի պարտեզի մոտ էր. մինչդեռ քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Թագավորը գնաց Արաբայի ճանապարհով։


Որովհետև Տիրոջ բարկությունը Երուսաղեմի և Հուդայի դեմ էր, այնպես որ նրանց վտարեց իր առջևից։ Եվ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ։


Արդ, որովհետև ամենքս պալատից ենք ստանում մեր ապրուստը, և մեզ չի վայելում թագավորիդ վնասը տեսնել, այդ պատճառով էլ ուղարկում և հայտնում ենք քեզ՝ թագավորիդ,


Մենք տեղեկացնում ենք թագավորիդ, որ եթե այս քաղաքը շինվի, և նրա պարիսպները նորոգվեն, ապա Գետի այս կողմում քեզ բաժին չի լինի»։


Երբ այս բանը քննվեց ու ստուգվեց, նրանք երկուսն էլ կախվեցին փայտից, և սա թագավորի առջև գրվեց ժամանակագրության գրքում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ