Եվ սեղանը վերականգնեցին իր տեղում, որովհետև վախենում էին այն երկրների ժողովուրդներից, և նրա վրա Տիրոջը ողջակեզներ մատուցեցին՝ առավոտյան և երեկոյան ողջակեզները։
Թագավորիդ թող հայտնի լինի, որ այն հրեաները, որ քո մոտից դուրս եկան, եկել են մեզ մոտ՝ Երուսաղեմ, և շինում են այդ ապստամբ ու զզվելի քաղաքը և նորոգում են նրա պարիսպները, հիմքերն էլ դրել են։
Ահա այն նամակի պատճենը, որ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, և Սաթրաբուզանը և Գետի այս կողմում եղող նրանց ընկերները՝ ափարսաքացիները, ուղարկեցին Դարեհ թագավորին։