ԵԶԵԿԻԵԼ 7:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ15 Սուրը՝ դրսից, իսկ ժանտախտն ու սովը՝ ներսից. դաշտում գտնվողը սրով պիտի մեռնի, իսկ քաղաքում գտնվողին սովն ու ժանտախտն են լափելու։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ15 “Սրով պատերազմ է լինելու՝ դրսից, սով ու ժանտախտ՝ ներսից։ Ովքեր բնակավայրից դուրս են լինելու, սրով են մեռնելու, իսկ ովքեր քաղաքում լինեն, սովից ու ժանտախտից են մեռնելու։ Տես գլուխը |