Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 5:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի հատու սո՛ւր վերցրու և այն գործածի՛ր քեզ համար սափրիչի ածելու պես և անցկացրո՛ւ գլխիդ ու մորուքիդ վրայով. ապա մի կշե՛ռք վերցրու ու բաժանի՛ր մազերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ հեսանով սրված սուսե՛ր առ՝ ավելի սուր, քան վարսավիրների ածելին։ Այն ձեռք կբերես քեզ համար և կանցկացնես գլխիդ ու մորուքիդ վրայով, ապա կշեռքը կվերցնես և կտրված մազերը կկշռես։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 5:1
6 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրը Տերը վարձված ածելիով՝ գետի այն կողմում գտնվող Ասորեստանի թագավորի ձեռքով, պիտի սափրի ձեր գլուխն ու ոտքի մազերը, նաև ամբողջովին պիտի խուզի ձեր մորուքը։


Տերն այսպես ասաց. «Գնա՛, բրուտի խեցե մի կո՛ւժ գնիր և ժողովրդի երեցներից ու քահանաների ավագներից վերցրո՛ւ,


«Եվ դու, մարդո՛ւ որդի, մի աղյո՛ւս վերցրու և այն առա՛ջդ դիր ու նրա վրա մի քաղա՛ք փորագրիր՝ Երուսաղեմը։


Եվ իրենց գլուխները չպիտի ածիլեն և իրենց մազերը չպիտի երկարացնեն. իրենց գլխի մազերը պետք է անպատճառ խուզեն։


Թեկել՝ կշեռքով կշռվեցիր և պակաս գտնվեցիր.


Իրենց գլուխների վրա ճաղատ մաս չանեն, իրենց մորուքի ծայրերը չկտրեն և իրենց մարմնի վրա դաջվածքներ չանեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ