Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 46:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ իշխանը ժողովրդի ժառանգությունից չպիտի վերցնի՝ նրանց զրկելով իրենց սեփականությունից. նա ժառանգություն պիտի տա իր որդիներին իր սեփականությունից, որպեսզի իմ ժողովուրդը չցրվի ամեն մեկն իր սեփականությունից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Իշխանը չպետք է իր ժողովրդի ժառանգությունից վերցնի՝ նրան բռնադատելով, այլ իր կալվածքներից ու իր ժառանգությունից պետք է ավանդ թողնի իր որդիներին, որպեսզի իմ ժողովուրդը չցրվի՝ յուրաքանչյուրն իր բնակավայրից»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 46:18
18 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելում նրա կալվածքը սա կլինի, և իմ իշխաններն այլևս չեն կեղեքի իմ ժողովրդին, այլ հողը պիտի տան Իսրայելի տանը՝ նրանց ցեղերի համեմատ։


Նրա իշխանավորները նրա մեջ որս բզկտող գայլերի պես արյուն են հեղում, կյանքեր ոչնչացնում, որպեսզի ագահությամբ անիրավ վաստակ ստանան։


Խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Սպանեցիր և տիրանո՞ւմ էլ ես"”։ Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Այն տեղը, ուր շները լակեցին Նաբովթի արյունը, այնտեղ շները քո արյունն էլ պիտի լակեն"”»։


Դրա համար ասում է. «Ելավ բարձունքները, գերիներ տարավ և մարդկանց պարգևներ տվեց» (Սաղ. 68.18)։


Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։


Որովհետև դուք ձեր կողով և ուսով հրում եք և ձեր եղջյուրներով հարում եք բոլոր տկարներին, մինչև որ նրանց ցիրուցան արեցիք դրսում։


Եվ նա արածեցնում էր նրանց սուրբ սրտով և իմաստուն ձեռքով առաջնորդում էր նրանց։


Վեր ելար բարձր տեղերը, գերեվարեցիր գերությունը, պարգևներ առար մարդկանց համար և ապստամբների համար էլ, որ Աստված նրանց մեջ էլ բնակվի։


Եվ վերցնելու է ձեր ընտիր արտերը, այգիներն ու ձիթենիները և տալու է իր ծառաներին։


Բայց Նաբովթն ասաց Աքաաբին. «Քա՛վ լիցի ինձ Տիրոջից, որ ես իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ