ԵԶԵԿԻԵԼ 45:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ7 Նաև իշխանին՝ սուրբ բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից, սրբարանի ընծայի դիմաց և քաղաքի կալվածքի կողքին, արևմուտքից դեպի արևմուտք և արևելյան կողմից դեպի արևելք, երկարությամբ տարածքներից մեկի չափով արևմտյան սահմանից մինչև արևելյան սահմանը հողի։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ7 «Իշխանին բաժին է հատկացվելու քաղաքի տարածքում, սուրբ երախայրիքի տարածքի այս ու այն կողմերում, սուրբ երախայրիքի տարածքի դիմաց, քաղաքի բնակավայրերի դեմ հանդիման, ծովի կողմը, ծովից էլ՝ դեպի արևելք. երկարությունը՝ ըստ մեկ բաժնի սահմանների դեպի ծովակողմը, լայնությունը՝ ըստ հողի մեկ բաժնի սահմանների դեպի արևելք։ Տես գլուխը |
Մնացածը իշխանինը պիտի լինի նվիրված բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից. բաժնի՝ քսանհինգ հազարի դիմացից դեպի արևելյան սահմանը, դեպի արևմուտք քսանհինգ հազարի դիմացից դեպի արևմտյան սահմանը ցեղերի բաժիններին համապատասխան՝ իշխանինը պիտի լինի, և նվիրված բաժինը և տաճարի սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։