10 «Արդա՛ր կշռեք, արդար արդու և արդար մա՛ր ունեցեք։
10 «Արդա՛ր չափով չափեք. ձեր կշեռքը թող արդար լինի, չափը՝ արդար, կապիճը՝ արդար։
Տիրոջն են ուղիղ նժարն ու կշեռքը, մախաղի բոլոր կշռաքարերը նրա գործն են։
Խարդախ կշեռքը զզվելի է Տիրոջ համար, իսկ ուղիղ կշռաքարը նրան հաճելի է։
Տասը լծավար այգին տալու է մեկ մար գինի, և մեկ քոռ սերմը՝ մեկ արդու ցորեն»։
Արդարություն և իրավունք գործելը Տիրոջն ավելի նախընտրելի է, քան թե զոհը։
Տեսակ-տեսակ կշռաքարեր և տեսակ-տեսակ չափեր. երկուսն էլ զզվելի են Տիրոջը։
Քո կշեռքի քարը ճշգրիտ և արդար լինի, արդուդ ճշգրիտ և արդար լինի, որպեսզի կյանքիդ օրերը երկար լինեն այն երկրում, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ,
Տոպրակիդ մեջ տեսակ-տեսակ կշռաքարեր չլինեն՝ մեծ ու փոքրիկ։