Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 43:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ եթե ամաչեն իրենց բոլոր արարքներից, նրանց հասկացրո՛ւ տաճարի ձևը և նրա կարգավորությունը, նրա ելքերն ու մուտքերը, նրա կարգերը և նրա բոլոր կանոններն ու նրա բոլոր օրենքները։ Եվ նրանց աչքի առաջ գրի՛ր, որ նրանք պահեն նրա բոլոր կարգերը, նրա բոլոր կանոնները և կատարեն դրանք։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եվ նրանք թող տանջանքներ ստանան իրենց կատարած ամեն ինչի համար։ Նկարի՛ր այդ տաճարը, նրա կառուցվածքը, ելքը, մուտքն ու կահավորանքը։ Դրա բոլոր պատվիրաններն ու օրենքները, կանոնները ցո՛ւյց տուր նրանց, գրի՛ր նրանց առաջ։ Եվ թող պահեն իմ բոլոր օրենքներն ու պատվիրաններն ու կատարեն դրանք։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 43:11
10 Խաչաձեւ Հղումներ  

որպեսզի իմ կանոններով ընթանան և իմ պատվիրանները պահեն և դրանք կատարեն, ու նրանք ինձ ժողովուրդ լինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը։


Իսկ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր և ցերեկով նրանց աչքի առաջ քո տեղից մի ուրիշ տե՛ղ տարագրվիր. գուցե հասկանան, թեև ապստամբների տուն են նրանք։


Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ և այնպես անեմ, որ իմ կանոններով ընթանաք, իմ պատվիրանները պահեք և դրանք կատարեք։


Դու, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը պատմի՛ր այս տաճարի մասին, որ ամաչեն իրենց անօրենություններից. թող չափեն դրա չափերը։


սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։


Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։


Արդ գովում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ամեն ինչում հիշում եք ինձ և պահում եք ավանդությունները, ինչպես որ ձեզ փոխանցեցի։


ովքեր իրենց ծառայությունն են մատուցում երկնային բաների օրինակով ու շուքով, ինչպես որ Մովսեսին հրաման տվեց, երբ նա խորանը պիտի կառուցեր. «Տե՛ս,- ասում է,- որ ամեն բան անես ըստ այն օրինակի, որ քեզ լեռան վրա ցույց տրվեց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ