Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 4:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նրանք հացին ու ջրին պիտի կարոտեն և պիտի ապշեն իրար հետ և հալումաշ պիտի լինեն իրենց անօրենության մեջ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 որպեսզի հացի ու ջրի կարոտ մնան։ Թող կործանվեն մարդն ու իր եղբայրը և թող հյուծվեն իրենց անիրավությունների մեջ»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 4:17
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ձեր գլխաշորերը ձեր գլխին և ձեր կոշիկները ձեր ոտքերին սուգ չպիտի անեք և լաց չլինեք, այլ ձեր անօրենություններով հալումաշ պիտի լինեք և մեկդ մեկին հառաչեք։


Ձեզնից վերապրածները իրենց անօրենությունների պատճառով պիտի հալվեն ձեր թշնամիների երկրներում. պիտի հալվեն նաև իրենց հայրերի գործած անօրենությունների պատճառով։


Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը. “Դուք այսպես եք խոսում և ասում. "Մեր հանցանքներն ու մեր մեղքերը մեզ վրա են, և մենք նրանցում մաշվում ենք. ուրեմն ինչպե՞ս պիտի ապրենք"”։


Երբ ես ձեր հացի ճամփան փակեմ, տասը կին մեկ թոնրի մեջ կեփեն ձեր հացը, և ձեր հացը հաշված կշռով ետ կտրվի ձեզ. կուտեք և չեք կշտանա։


Եվ երկու-երեք քաղաք թափառաշրջելով՝ եկան մի քաղաք՝ ջուր խմելու համար, բայց չհագեցան. բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։


Մեծ սով եղավ Սամարիայում, որովհետև այն պաշարել էին. և եղավ այնպես, որ մի էշի գլուխը ծախվում էր ութսուն սիկղ արծաթով, և մեկ կապիճի չորրորդ մաս աղավնու աղբը՝ հինգ սիկղ արծաթով։


այսպես է ասում Տերը. "Ահա ես այս տեղի և նրա բնակիչների վրա չարիք պիտի բերեմ, այսինքն՝ այն բոլոր անեծքները, որ գրված են այդ գրքում, և կարդացել են Հուդայի թագավորի առջև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ